Արտաշատի խճուղում հրդեհ է բռնկվել
copy image url

Արտաշատի խճուղում հրդեհ է բռնկվել

Ներքին 2 տարի առաջ - 20:52 07-09-2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: