Կայացել է «Armenian Soccer Awards» մրցանակաբաշխությունը
copy image url

Կայացել է «Armenian Soccer Awards» մրցանակաբաշխությունը

Սպորտ 2 տարի առաջ - 16:45 01-09-2022
Կայացել է հայկական ֆուտբոլի «Armenian Soccer Awards» 7-րդ մրցանակաբաշխությունը։

Մրցանակներ են հանձնվել նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ դիրքերի, ինչպես նաև լավագույն գոլերի հեղինակներին։ Գլխավոր մրցանակը՝ «տարվա լավագույն ֆուտբոլիստ», բաժին է հասել Հենրիխ Մխիթարյանին, սակայն մրցանակը որևէ մեկին չի փոխանցվել։

Լավագույն դարպասապահի կոչմանն արժանացել էր «Փյունիկի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն։ Լավագույն պաշտպան ճանաչվել է «Արարատի» ֆուտբոլիստ Հրայր Մկոյանն, իսկ լավագույն կիսապաշտպան՝ Էդգար Մալաքյանը։ Լավագույն հարձակվող անվանակարգում հաղթել էին միանգամից երկու ֆուտբոլիստներ` Սերժ Դեբլեն և Ուգո Ֆիրմինոն։ Վերջիններս նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս «Փյունիկի» կազմում։ Նախորդ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Եղիշե Մելիքյանը։

Լավագույն երեք գոլերի հեղինակներն ընտրվել էին հետևյալ հերթականությամբ`

1. Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»/ԲԿՄԱ)
2. Գրենիկ Պետրոսյան (ԲԿՄԱ)
3. Ֆոֆանա Բեկո («Ալաշկերտ»)


Մրցանակաբաշխությանը ներկա էին նախկին և ներկայիս անվանի ֆուտբոլիստներ և մարզիչներ, ակումբների ներկայացուցիչներ, ՀՖՖ աշխատակիցներ և սպորտային լրագրողներ, որոնք էլ հենց մասնակցել էին լավագույնների քվեարկությանը։