ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից երեկ հայտնել էին, որ Երևանի Արցախի պողոտայի մոտ՝ ջրանցքում երեխա կա Փրկարարները ջրանցքից դուրս էին բերել 2015 թ ծնված Ս․ Գ․-ին։ Երեխան հոսպիտալացվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«Երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել ողերի կոտրվածքով, վիրահատվել է, հիմա բաժնում պառկած է։ Վիճակը գնահատվում է բավարար։ Կյանքին վտանգ չի սպառնում»,-այս մասին
Oragir.news-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։