Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար. ՀՀ ԱՆ
copy image url

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար. ՀՀ ԱՆ

Ներքին 2 տարի առաջ - 18:37 10-03-2023
Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Ամենից շատ դիտված