Ուղիղ եթեր

Բանջարեղենի թանկացման պատճառով շատերը հրաժարվում են պահածո պատրաստել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:02 07-08-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Այս տարի գյուղմթերքի գների բարձրացման պատճառով քաղաքացիներից շատերը չեն կարողանում պահածո պատրաստել: Օragir.news-ի հետ զրույցում շատերն ասացին, որ հրաժարվում են տան պայմաններում բանջարեղեն պահածոյացնել, նախընտրում են արդեն պատրաստի պահածոներ գնել։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հունիսին, 2021թ. հունիսի համեմատությամբ, արձանագրվել է 45.8% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատությամբ՝ 16.9% գնանկում է արձանագրվել։ Մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.2%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 9.2% գնաճ:

«Առաջվա համեմատ երևի մի տոկոս կամ երկու տոկոս գնումներ են կատարում 100 տոկոսից, այ այդ կարգի է հիմա։ Պեսոկը թանկացել է, մարդիկ չեն գնում մրգեր, որ փակեն, իսկ մրգերը ավելի էժանացել են, այս դեղձը ես անցած տարի 500-600 դրամ էի ծախում հիմա 300-ով տալիս եմ, չեն տանում, որովհետև գումար չունեն, աշխատանք չունեն, որտեղի՞ց տանեն, որ փող չունեն»,- ասաց շուկայի վաճառակետերից մեկի վաճառողուհին։

Oragir.news-ի հետ զրույցում մի կին էլ, ով մասնագիտությամբ բժիշկ էր, ասաց. «Ես ընդհանրապես չեմ պահածոյացնում, որովհետև գիտեմ, որ վտանգավոր է․ ուղղակի ես բժիշկ եմ, դրա վտանգները գիտեմ»։

«500 դրամ է դառել պոմիդորը, նորից թանկացել է, առաջ 300 դրամ էր, պահածոյացման համար դեռ չեն գնում։ Այսօր ջերմոցի պոմիդորը 500 դրամ է, դաշտինը չեմ կարող ասել՝ ինչքան է, ես լավ ապրանք եմ վաճառում»,- նշեց մեկ այլ վաճառող։

Ամենից շատ դիտված

15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին
14:23 Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին
20:12 Գյումրիում ջահերով երթը ևս սկսվեց` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով