Մահացել է ամերիկահայ բժիշկ, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը
copy image url

Մահացել է ամերիկահայ բժիշկ, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը

Ներքին 2 տարի առաջ - 14:01 05-08-2022
Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի հայտնագործության:

Խաղաղությո՛ւն հոգուդ, հարգարժան դոկտոր...»,- գրել է Ավանեսյանը: