Հոնկոնգի բնակիչներին կթեստավորեն COVID-ի ախտորոշման համար
copy image url

Հոնկոնգի բնակիչներին կթեստավորեն COVID-ի ախտորոշման համար

Արտաքին 3 տարի առաջ - 13:14 17-02-2022
Հոնկոնգի իշխանությունները COVID-19-ով հիվանդացության աճի ֆոնին մարտին ամբողջ բնակչությանը կթեստավորեն կորոնավիրուսի ախտորոշման համար, հաղորդում է Bloomberg-ը։

Ծրագիրը կանցկացվի մայրցամաքային Չինաստանի մասնագետների աջակցությամբ։

Ամեն օր թեստավորվելու է մինչև մեկ միլիոն մարդ։ Ընդ որում, նմուշների մի մասը ուղարկելու են հարևան Շենչժենի լաբորատորիաներ, քանի որ Հոնկոնգի բժիշկները չեն կարողանա նման քանակի թեստեր մշակել։

Հոնկոնգի 7.5 միլիոն բնակիչները, ընդհանուր առմամբ, երեք թեստ կհանձնեն՝ երեք շաբաթվա ընթացքում: