Այս պահին ընթանում են Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատական լսումները:
Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը, ներկայացնելով, թե ովքեր են Չալաբյանի խափանման միջոցը կիրառելու համար երաշխավորագրեր ներկայացրել, նշեց․ «Կարին Տոնոյան՝ «Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն, Վահե Մարգարի Դարբինյան՝ Էկվադորի Հանրապետության պատվավոր հյուպատոս, ԱՅԲ կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշետյան, Արամ Փախչանյան՝ ԱՅԲ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Մեսրոպ Քահանա Արաբյան՝ ԱՅԲ դպրոցի հոգաբարձության խորհրդի հիմնադիր նախագահ, Վահե Հովհաննիսյան՝ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Վերադարձ հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշյան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր պարոն Գևորգ Դանելյան, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրելյան, Գուրգեն Մելիքյան՝ դասախոս, «Արար» հիմնադրամի տնօրեը»։