Ջո Բայդենի Covid-19-ի թեստը կրկին դրական է եղել, նա ոչ մի ախտանիշ չունի
copy image url

Ջո Բայդենի Covid-19-ի թեստը կրկին դրական է եղել, նա ոչ մի ախտանիշ չունի

Ավելին 2 տարի առաջ - 10:43 31-07-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեստը կրկին դրական է եղել կորոնավիրուսի համար, ասվում է նախագահի անձնական բժշկի՝ Քևին Օ'Քոնորի հրապարակած նամակում։ Բժիշկը դա անվանում է հիվանդության ռեցիդիվ. վերջին անգամ Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական է եղել հուլիսի 21-ին: Բայդենը ոչ մի ախտանիշ չունի և իրեն «բավականին լավ» է զգում։

Ըստ Օ'Քոնորի նամակի՝ երեքշաբթիից ուրբաթ նրա թեստերը ցույց են տվել բացասական արդյունք, իսկ շաբաթ երեկոյան՝ կրկին դրական։

Բժիշկը պարզաբանում է, որ նախագահը որոշ ժամանակով կինքնամեկուսացվի՝ Սպիտակ տան աշխատակիցներից կամ մտերիմներից ոչ մեկին չվարակելու համար։ Մասնավորապես, հավանական է, որ չեղարկվեն նրա առաջիկա ուղևորությունները Դելավեր և Միչիգան ​​նահանգներ։

Ինքը՝ Բայդենը, նույնպես թվիթ է արել իր դրական թեստի մասին՝ հավելելով, որ վիրուսի ռեցիդիվը տեղի է ունենում «մարդկանց փոքրամասնության մոտ»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում