Մեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել է ջրատարում․ shamshyan.com
copy image url

Մեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել է ջրատարում․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 20:52 30-07-2022
Վայոց Ձորի մարզում այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119 կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել ճանապարհին կից ջրատարում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով ուղեւորը՝ Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Մ․Ջ․-ն, տեղափոխվել է Երեւանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Կայքտեղեկություններով՝ Հովհաննես Ա․-ն աշխատում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։