Հայտնի է Էրեբունիում նկարահանված պոռնոգրաֆիկ տեսանյութի մասնակցի անունը
copy image url

Հայտնի է Էրեբունիում նկարահանված պոռնոգրաֆիկ տեսանյութի մասնակցի անունը

Ներքին 2 տարի առաջ - 18:48 30-07-2022
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Էրեբունի թանգարանում պոռնոգրաֆիկ հոլովակի հեղինակն է հանդիսանում` ոմն Տանյա Սմարժեվսկայա, որն իր հերթին հանդիսանում է ուկրաինական և ռուսական «եռման» ցանցային հոլովակի հեղինակ։

Կարծում եմ, որ իրավապահ մարմինների համար կարեւոր է շուտ հայտնաբերել և արտաքսել Հայաստանի տարածքից սույն անձին իր զուգընկերոջ հետ։

Հասկանալի է, որ ներկայիս Հայաստանում տիրում է համատարած ամենաթողության մթնոլորտ եկածներին վերահսկելու պահով, սակայն իշխանությունները գոնե «ձեւի» համար պետք է արձագանքեն, քանզի հաշվի առնելով հանրային տրամադրությունները՝ այս պոռնո-տուրիստները կարող են ենթարկվել բռնության, ինչ անթույլատրելի է։

Հիշեք...եթե պետությունը չի կատարում իր գործառույթները, ապա դա սկսում են իրագործել հասարակ մարդիկ։

Տվյալները հրապարակվել են այստեղ»։