Մեքսիկայում ընտանիքը տատիկի գերեզմանին հսկայական առնանդամի արձան է կանգնեցրել
copy image url

Մեքսիկայում ընտանիքը տատիկի գերեզմանին հսկայական առնանդամի արձան է կանգնեցրել

Ավելին 2 տարի առաջ - 22:43 29-07-2022
Մեքսիկայում ընտանիքը իրականացրել է տատիկի վերջին ցանկությունը և նրա գերեզմանին կանգնեցրել հսկա առնանդամի արձան, գրում է LADBible-ը։

Ըստ մահացած 99-ամյա Կատալինա Պերեսի հարազատների՝ այս կերպ կինը ցանկացել է ընդգծել, թե ինչպես է սիրել ապրել և զվարճանալ։ Առնանդամի արձանը պատրաստված է քարից և կշռում է գրեթե 270 կգ։ Արտասովոր հուշարձանի պատճառով մեքսիկուհու գերեզմանը տեսարժան վայր է դարձել տեղաբնակների շրջանում։

Քանդակագործ խոստովանել է, որ սկզբում կարծել է, թե դա կատակ է։

«Որովհետև այդքան էլ հաճախ չենք տեսնի նման քանդակներ կամ հուշարձաններ, և առավել ևս՝ ի հիշատակ ինչ-որ մեկի»,- մեկնաբանել է մասնագետը։

Կատալինայի ընտանիքը հավելել է, որ կինը մեծացել է աղքատության մեջ և դպրոց չի հաճախել, սակայն իր աշխատանքի և նպատակասլացության շնորհիվ նա կարողացել է դառնալ քաղաքի կարևոր մարդկանցից մեկը։ Նրան հաճախ են այցելել տարբեր մակարդակի քաղաքական գործիչներ՝ իմանալով, թե ինչ ազդեցություն ունի նա։

Ամենից շատ դիտված