47-ամյա կինը այցելել է տատի ու պապի գերեզմանին և այնտեղ մահացել. shamshyan.com
copy image url

47-ամյա կինը այցելել է տատի ու պապի գերեզմանին և այնտեղ մահացել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 13:16 18-01-2024
Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքիբաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի կա:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Գայանե Պ.-ն է, ով այցելել է իր տատիկի ու պապիկի գերեզմանին, որտեղ էլ կամ հանկարծամահ է եղել, կամ էլ ցրտահարվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: