Մասկը Բրինի հետ երեկույթից լուսանկար է հրապարակել․ «Ես չեմ բաժանման պատճառը»
copy image url

Մասկը Բրինի հետ երեկույթից լուսանկար է հրապարակել․ «Ես չեմ բաժանման պատճառը»

Ավելին 2 տարի առաջ - 09:28 26-07-2022
Մասկը լուսանկար է հրապարակել երեկույթից, որտեղ ինքն ու Բրինը ընկերների շրջապատում զվարճանում են, խմում ու ծիծաղում տեսախցիկի առաջ։ Ձեռնարկատերը պնդում է, որ լուսանկարն արվել է նախօրեին։

Մասկի և Բրինի շուրջ սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ Google-ի համահիմնադիրը հայց է ներկայացրել իր կնոջից՝ Նիկոլ Շանահանից ամուսնալուծվելու համար: Լրատվամիջոցները գրել էին, որ պատճառն իբր եղել է տիկնոջ և Tesla-ի հիմնադրի կարճ սիրավեպը, որի համար ամուսինը չի կարողացել ներել։ Աղբյուրները նաև պնդում էին, որ Մասկն անձամբ ներողություն է խնդրել Բրինից, նույնիսկ մեկ ոտքով ծնկի է իջել, և նա ընդունել է ներողությունը, բայց միևույնն է դադարել է շփվել հին ընկերոջ հետ և ներդրումները հանել է Մասկի նախագծերից։

Բրինն ու Շանահանը որպես ամուսնալուծության պատճառ նշել են «անհարթելի տարաձայնությունները», նրանց ներկայացուցիչները չեն մեկնաբանել դավաճանության մասին լուրերը։

Հաղորդվել է նաև, որ Շանահանը երեք տարվա ամուսնությունից հետո պահանջել է իրեն ավելի քան 1 միլիարդ դոլար վճարել, իսկ դա շատ ավելին է, քան ամուսնական պայմանագրով իրեն հասանելիք գումարը։

Ամենից շատ դիտված