ԵՄ-ն Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի վարկ է հատկացրել

Արտաքին 2 տարի առաջ - 21:22 25-07-2022
Եվրամիությունը 1 միլիարդ եվրոյի վարկ է հատկացրել Ուկրաինային, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Եվրոպական ներդրումային բանկը Եվրամիության բյուջետային աջակցությամբ հավանություն է տվել Ուկրաինային 1,59 միլիարդ եվրոյի ֆինանսավորման հատկացմանը, որից 1 միլիարդը անմիջապես կտրամադրվի»,- գրել է նա Twitter-ում։

Նրա խոսքով, գումարը կուղղվի ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցելու համար:

Ամենից շատ դիտված