ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ չի տրամադրել, բայց օգնում է փահեստամասերի հարցում․ Պենտագոն
copy image url

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ չի տրամադրել, բայց օգնում է փահեստամասերի հարցում․ Պենտագոն

Արտաքին 2 տարի առաջ - 09:17 23-07-2022

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ չի փոխանցել Ուկրաինային, այլ օգնում է միայն նրա ունեցած ավիապարկի պահեստամասերի հարցում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինացիներն օգտագործում են «ՄիԳ» և «Սուխոյ» ինքնաթիռներ, իսկ ԱՄՆ-ը՝ դրանցից ոչ մեկը: Բայց մենք կարողացանք օգնել ուկրաինացիներին որոշակի պահեստամասերով և այլ սարքավորումներով, որպեսզի աջակցենք գոյություն ունեցող ավիապարկին... Բայց մենք ոչ մի ամերիկյան ինքնաթիռ չենք փոխանցել», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սկսել է դիտարկել Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված