27 բնակավայրերում կվերանորոգվեն խմելու ջրի ցանցերը. Գնել Սանոսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:16 21-07-2022
Կառավարության հերթական նիստում ՏԿԵ նախարարը, ներկայացնելով 2021 թվականի բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, ասաց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ և վերաբաշխում կատարել, գնման գործընթաց կազմակերպել։

«Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրերի համար ամիսներ առաջ հայտարարվել է մրցույթ, որպեսզի իրականացնենք այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերի կամ ջրի մաքրիչ կայանների վերանորոգում կամ լրիվ նորերի կառուցում»,- նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ հիմա անհրաժեշտություն կա, որ պայմանագրերն ուժի մեջ մտնեն, եւ դրա համար գումար հատկացվի:

«Ծրագիրը բավական մեծ է, նախատեսված է 2023-2024 թվականների համար, կպահանջվի 6,2 մլրդ դրամ: Այս տարի անհրաժեշտ է հատկացնել 2,468 մլրդ դրամ, որպեսզի պայմանագրերը կնքվեն, եւ ծրագրերը սկսեն աշխատել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ բնակավայրերի մասին է խոսքը. «Արարատի մարզի Արտաշատ եւ Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Ներքին Դվին, Նոր ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրի, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփառ եւ Մխչյան գյուղեր: Գեղարքունիքի 5 բնակավայրեր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ եւ Սարուխան գյուղեր: Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ»:

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
23:03 Նախկին հունաբնակ Յաղդանը գոյատևում է բացառապես կոլեկտիվի շնորհիվ
23:15 Ադրբեջանից հայտարարել են՝ «այս դժվար պահին եղբայրական Թուրքիայի կողքին են»
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները