Մեծ Բրիտանիայի խորհրդարանը անվստահություն չի հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը
copy image url

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը անվստահություն չի հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը

Արտաքին 2 տարի առաջ - 17:21 19-07-2022
Համայնքների պալատը (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը) հրաժարվել է աջակցել Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելուն։ Անվստահության քվեին դեմ է քվեարկել 349, կողմ՝ 238 պատգամավոր, հաղորդում է The Guardian-ը։

Հունիսին բրիտանական խորհրդարանում տեղի է ունեցել նմանատիպ քվեարկություն՝ կապված անձամբ վարչապետի հետ։ Այն նույնպես ձախողվել էր, սակայն հուլիսի սկզբին Ջոնսոնի կառավարությունից հեռացավ մոտ 50 մարդ, իսկ վարչապետը ստիպված եղավ հրաժարական տալ։ Նա կկատարի Պահպանողական կուսակցության և կառավարության ղեկավարի պարտականությունները այնքան ժամանակ, մինչև կուսակիցներն ընտրեն նոր առաջնորդ: Դա պետք է տեղի ունենա սեպտեմբերին։