Բորիս Ջոնսոնի կինը սպասում է իր երկրորդ երեխային
copy image url

Բորիս Ջոնսոնի կինը սպասում է իր երկրորդ երեխային

Ավելին 3 տարի առաջ - 22:27 31-07-2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերի Սայմոնդսը, սպասում են իրենց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ թերթի՝ երեխան պետք է ծնվի դեկտեմբերին: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետի կինը խոստովանել է, որ կարճ ժամանակ առաջ վիժել է:

«Ես աներևակայելի երջանիկ եմ զգում, որ նորից հղիացա, բայց նաև բավականին նյարդային էի: Պտղաբերության խնդիրները կարող են շատ դժվար լինել շատերի համար, թեև Instagram-ի նման հարթակներում կարող է թվալ, թե ամեն ինչ լավ է», - կիսվել է Սայմոնդսը:

Նրա խոսքով՝ իրեն օգնել են այլ մարդկանց պատմությունները, ովքեր նույնպես զգացել են կորուստի ցավը:

Զույգն արդեն ունի մեկ երեխա՝ Վիլֆրեդ Ջոնսոնը:

Մայիսի 29-ին Բրիտանիայի կառավարության 56-ամյա ղեկավարը և նրա 33-ամյա ընկերուհին գաղտնի ամուսնացել են Վեսթմինսթերյան կաթոլիկ տաճարում՝ շրջապատված մտերիմ ընկերներով և ընտանիքով: Սա տեղի է ունեցել 2019-ի դեկտեմբերին զույգի նշանադրությունից ընդամենը վեց օր անց:

Ամենից շատ դիտված