Ջենիֆեր Լոպեսը պաշտոնապես վերցրել է ամուսնու ազգանունը
copy image url

Ջենիֆեր Լոպեսը պաշտոնապես վերցրել է ամուսնու ազգանունը

Ավելին 2 տարի առաջ - 23:44 18-07-2022
Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամուսնությունից հետո վերցրել է Բեն Աֆլեքի ազգանունը։ Ինչպես երևում է Նևադայի Քլարկ շրջանի պաշտոնական կայքում տեղադրված ամուսնության մասին գրառումից, այժմ նորապսակը Ջենիֆեր Աֆլեք է։

Ինչպես հայտնի է դարձել նախօրեին, Լոպեսն ու Աֆլեքը համեստորեն պսակադրվել են Լաս Վեգասի մատուռում՝ սպասելով արարողությանը այնպես, ինչպես մյուս զույգերը։ Հարսը նրբագեղ զգեստով է եղել, փեսան՝ սպիտակ սմոքինգով։ Ջեյ Լոն իր երկրպագուներին սոցցանցերի միջոցով ցույց է տվել ամուսնական շքեղ մատանին՝ կանաչ ադամանդով։