Պուտինը հուլիսի 19-ին կայցելի Թեհրան՝ հանդիպելու Ռաիսիի և Էրդողանի հետ
copy image url

Պուտինը հուլիսի 19-ին կայցելի Թեհրան՝ հանդիպելու Ռաիսիի և Էրդողանի հետ

Արտաքին 2 տարի առաջ - 14:18 18-07-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Թեհրան, քանի որ այնտեղ, ըստ հերթականության, պետք է կայանա Ռուսաստանի առաջնորդի հանդիպումը Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպումը շատ-շատ կարևոր է և արդիական։ Բացի դրանից, դա լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանային և միջազգային խնդիրները հիշատակված պետությունների ղեկավարների հետ։ Այդ իսկ պատճառով այն տեղի է ունենում Թեհրանում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կայցելի Իրան, որտեղ բանակցություններ կվարի երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բացի եռակողմ հանդիպումից, կլինեն նաև երկկողմ հանդիպումներ, մասնավորապես՝ Էրդողանի հետ։

Բացի դրանից, ՌԴ առաջնորդը կհանդիպի Իրանի հոգևոր առաջնորդ և Իրանի ղեկավար Ալի Խամենեիի հետ, որին վերջին անգամ տեսել է 2015թ.:

Իրանը կլինի երրորդ երկիրը, ուր կայցելի Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։

Ամենից շատ դիտված