Xiaomi-ին օգոստոսին կներկայացնի իր առաջին էլեկտրամեքենան
copy image url

Xiaomi-ին օգոստոսին կներկայացնի իր առաջին էլեկտրամեքենան

Ավելին 2 տարի առաջ - 18:18 16-07-2022
Xiaomi-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Լեյ Ցզյունը օգոստոսին կներկայացնի ընկերության առաջին էլեկտրական մեքենայի նախատիպը, հայտնում է Arena EV պորտալը։ Xiaomi-ի ղեկավարը հետևում է, որ նախագիծը ընթանա ըստ պլանի։

Նշվում է, որ նախատիպի շնորհանդեսից հետո կսկսվեն ճանապարհային փորձարկումները, այդ թվում՝ մեքենայի առաջին ձմեռային փորձարկումը։ Էլեկտրական մեքենայի մշակման հետևում կանգնած թիմը մտնում է Շանհայի HVST Automobile Design ընկերության մեջ, որը նաև աշխատել է Weltmeister Maven կոնցեպտ-քարի վրա:

Հայտնի է, որ Xiaomi-ն պատրաստվում է թողարկել իր ավտոմոբիլային ապրանքանիշը և արդեն վարձել է հասարակայնության հետ կապերի տնօրեն: Նոր ապրանքանիշի մարքեթինգային արշավը կմեկնարկի նախատիպը ներկայացնելուց հետո։