Թեթևագույն քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն իր հերթական մենամարտը կանցկացնի օգոստոսին: Այս մասին հայտնում է Punch Boxing ընկերության ֆեյսբուքյան էջը:
Հաղորդվում է, որ նախնական պայմանավորվածությամբ Աբգարյանի մենամարտը տեղի կունենա Դուբայում, մրցակիցը կլինի անգլիացի Ջո Հեմը:
Կայանալիք մենամարտի մասին մանրամասները կհաղորդվի շուտով: