Չինական տեխնոլոգիական ընկերությունները, պատժամիջոցների և մատակարարների ճնշման տակ, նվազեցնում են իրենց ներկայությունը ռուսական շուկայում՝ առանց այդ մասին հրապարակայնորեն հայտարարելու, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերաականի զրուցակիցները նման ընկերությունների թվում նշում են անհատական համակարգիչներ արտադրող Lenovo-ն և սմարթֆոնների և էլեկտրոնիկայի արտադրող Xiaomi-ն:
Ի տարբերություն արևմտյան ընկերությունների, չինական բիզնեսները խուսափում են մատակարարումների կրճատման կամ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման մասին հրապարակային հայտարարություններից, քանի որ պաշտոնական Պեկինը դեմ է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, նշում է WSJ-ը։
Ընդ որում, կան նաև բացառություններ. չինական անօդաչու թռչող սարքեր արտադրող DJI-ն անսովոր քայլ է արել, ապրիլին հայտարարելով, որ դադարեցնում է գործունեությունը թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում: