ԱԺ և Կառավարության այսօրվա նիստերը՝ համառոտ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:13 14-07-2022
Կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 37-ը չի զեկուցվում։ Օրակարգում են եղել, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին,

- Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

- «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրին հավանություն տալու և գույք նվիրաբերելու մասին,

- Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի արտահերթ նիստի օրակարգում այսօր քննարկվել են հետևյալ հարցերը․ -

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, - Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Ամենից շատ դիտված