Այսօրվա Աժ-ն՝ համառոտ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:14 02-07-2022
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր գումարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ:

Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանիի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն էին։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, արդյունքները ներկայացնելով, ասաց. «ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցում է 66-ը, առկա է եղել 66 քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու քվեարկությանը կողմ՝ 66, դեմ՝ 0, Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելու համար՝ կողմ՝ 66, դեմ՝ 0»։

Ամենից շատ դիտված