Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսին ներքաշում է պատերազմի մեջ ոչ միայն լրացուցիչ ուժեր և զենք ներգրավելու, այլև Լուկաշենկոյի ռեժիմը թուլացնելու համար։
«Պետք է հասկանալ, որ Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի հետևում կանգնած է ոչ միայն իր ռազմական կարողունակության դեֆիցիտը ծածկելու Մոսկվայի ցանկությունը, այլև Ռուսաստանին անհրաժեշտ է բելառուսական բանակի օգտագործումը և իշխանության հենարանի կորուստը՝ ի դեմս Լուկաշենկոյի վարչակարգի»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։
Վերջին շաբաթներին Բելառուսում աշխուժացել են զորքերի և տեխնիկայի տեղաշարժը, ինչպես նաև մարտական ինքնաթիռների թռիչքները։
Ուկրաինայի գլխավոր շտաբը նշում է, որ Բելառուսը բավարար ուժեր և միջոցներ չունի Ուկրաինա ներխուժելու համար, սակայն Ուկրաինայի զինված ուժերն ակտիվորեն պատրաստվում են հետ մղել հնարավոր ներխուժումը։