Պիկեն բաժանվել է սիրուհուց՝ Շակիրայի հետ հաշտվելու համար․ Marca
copy image url

Պիկեն բաժանվել է սիրուհուց՝ Շակիրայի հետ հաշտվելու համար․ Marca

Ավելին 2 տարի առաջ - 11:58 11-07-2022
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվել է սիրուհուց, որպեսզի հաշտություն կնքի երգչուհի Շակիրայի հետ, ում հետ նա քաղաքացիական ամուսնության մեջ է, հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ աղջիկը, ում հետ Պիկեն դավաճանել է Շակիրային, աշխատում է որպես մատուցողուհի ռեստորանում։ Այժմ խաղացողը ցանկանում է Շակիրայի հետ կարգավորել ընդհանուր երեխաների խնամակալության հետ կապված հարցերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոլումբիացի երգչուհին «Բարսելոնայի» պաշտպանից բաժանվելուց հետո մտադիր է իրենց երկու ընդհանուր որդիներին տանել Մայամի, որտեղ ապրում են նրա եղբայրները, իսկ ֆուտբոլիստը մտադիր է կանխել դա։

Հիշեցնենք, որ Շակիրան և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անցյալ ամիս հայտարարեցին իրենց բաժանման մասին։ Զույգը երկու որդի ունի՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։
Ֆուտբոլիստն ու երգչուհին հանդիպել են՝ քննարկելու իրենց ընդհանուր երեխաների խնամակալության հարցը։ Պիկեն համաձայն չէ, որ Շակիրան երեխաներին Ամերիկա տանի։