Իսպանիայում՝ Սիեռա դե Ատապուերկայում, գիտնականները հայտնաբերել են ամենահին եվրոպացու դեմքի մի հատված։ Այս մասին հայտնում է Fundacion Atapuerca-ն։
«Ատապուերկայում հայտնաբերվել է առաջին եվրոպացու դեմքը… Սա մարդու դեմքի մի հատված է, որի տարիքը կարող է լինել մոտ 1.4 միլիոն տարի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գտածոն ծնոտի բեկոր է։ Գիտնականները ենթադրում են, որ գտածոն կարող է պատկանել Եվրոպան բնակեցրած առաջին խմբերից մեկի անդամին: