ՌԴ-ի կողմից օկուպացված Զապորոժիեից հացահատիկը ցանկանում են մատակարարել  Մերձավոր Արևելքի երկրներ
copy image url

ՌԴ-ի կողմից օկուպացված Զապորոժիեից հացահատիկը ցանկանում են մատակարարել  Մերձավոր Արևելքի երկրներ

Արտաքին 2 տարի առաջ - 14:54 05-07-2022
Զապորոժիեի մարզը պայմանավորվածություն է ձեռք բերել հացահատիկի՝ արտասահման արտահանման շուրջ. խոսքը հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների մասին է, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի իշխանությունների կողմից նշանակված ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։

Նրա խոսքով, մարզը նախատեսում է ուկրաինական հացահատիկ վաճառել Իրաքին, Իրանին և Սաուդյան Արաբիային։

Բալիցկիի խոսքով, ֆերմերը, որն աճեցրել է բերքը, դրա դիմաց արդեն վճարվել է։

Նա նաև հայտարարել է, որ խոշորագույն պայմանագրերից մեկը կնքվել է Իրանի հետ՝ 150 հազար տոննա հացահատիկի մատակարարման շուրջ։

Ուկրաինան բազմիցս է մեղադրել Ռուսաստանին հացահատիկի գողության մեջ, սակայն Մոսկվան հերքում է այդ մեղադրանքը։