«Երուսաղեմի հռչակագիրը» սպառնալիք է Մերձավոր Արևելքի համար. Իրանի ԱԳՆ
copy image url

«Երուսաղեմի հռչակագիրը» սպառնալիք է Մերձավոր Արևելքի համար. Իրանի ԱԳՆ

Արտաքին 2 տարի առաջ - 18:08 15-07-2022
«Երուսաղեմի հռչակագիրը» սպառնալիք է Մերձավոր Արևելքի համար: Այս մասին հուլիսի 15-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի և (Իսրայելի վարչապետ Յաիր) Լապիդի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է «ԱՄՆ-ի անհողդոդ և վճռական հանձնառությունը պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը և ռազմական գերազանությունը,- ISNA գործակալությունը մեջբերում է Քանանիի խոսքը:- Թիրախը ոչ միայն Իրանն է, այլև արաբական ու իսլամական երկրները, որոնք միշտ պետք է ճանաչեն Իսրայելի գերազանցությունը»: Նրա խոսքով, «ուստի տարածաշրջանի համար սպառնալիքի հիմնական աղբյուրը միանգամայն պարզ է»:

«Քանի դեռ Իսրայելի կառավարությունն առաջին կանգառն է Միացյալ Նահանգների նախագահների ուղևորություններում, իսկ առաջին նպատակը նրա անվտանգության և ռազմական գերազանցության պահպանումը, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության և հանգստության,- նշել է Քանանին:- Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»:

Հուլիսի 14-ին Յաիր Լապիդը և Ջո Բայդենը Երուսաղեմում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է «համագործակցել այլ գործընկերների հետ Իրանի կողմից ագրեսիայի և ապակայունացնող քայլերի հակազդման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված