Շոյգուն Պուտինին զեկուցել է ինքնահռչակ ԼԺՀ-ի «ազատագրման» մասին
copy image url

Շոյգուն Պուտինին զեկուցել է ինքնահռչակ ԼԺՀ-ի «ազատագրման» մասին

Արտաքին 2 տարի առաջ - 16:20 03-07-2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության «ազատագրման» մասին, հայտնել են նախարարությունից։

Լուգանսկի մարզի վերջին քաղաքը, որը դեռևս գտնվում էր ուկրաինական ուժերի վերահսկողության տակ, մնացել էր Լիսիչանսկը։

Կիրակի օրը ռուսական հրամանատարությունը հայտարարել է, որ քաղաքն ամբողջությամբ կտրված է և վերցված շրջափակման մեջ։ Անկախ փորձագետները չեն բացառում, որ ուկրաինական ուժերը Լիսիչանսկից կազմակերպված նահանջել են՝ իմաստ չտեսնելով դրա հետագա պաշտպանության մեջ։