Ռուսաստանցի զինվորականների կողմից գերեվարվել են քաղաքային և գյուղական ութ բնակավայրերի ղեկավարներ, հաղորդում է Ուկրաինայի քաղաքների ասոցիացիան։
«2022 թվականի հուլիսի 2-ի դրությամբ ռուսական կողմը գերի է վերցրել Դնեպրոռուդնենսկիի քաղաքապետ Եվգենի Մատվեևին, Վիլխովսկիի գյուղապետ Ալեքսանդր Շմիգոլին, Գոլոպրիստանսկիի քաղաքապետ Ալեքսանդր Բաբիչին, Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևին, Վելիկոկոպանովսկիի գյուղապետ Վալենտինա Կոստենկոյին, Գորնոստաևսկիի գյուղապետ Դմիտրի Լյախնոյին, Կրեստովսկիի գյուղապետ Սերգեյ Խիլչենկոյին, Նովոտրոիցկիի գյուղապետ Պյոտր Զբարովսկիին»,- ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։