Օդեսայի մարզում ծովային ականի վրա տղամարդ է պայթել
copy image url

Օդեսայի մարզում ծովային ականի վրա տղամարդ է պայթել

Ավելին 2 տարի առաջ - 10:29 03-07-2022
Օդեսայի մարզում մի խումբ տղամարդիկ ժամանակ են անցկացրել լողափին՝ չնայած ծով գնալու արգելքին և վտանգի մասին ուկրաինական ոստիկանության նախազգուշացումներին։

Տղամարդկանցից երկուսը լողալով ծով են դուրս եկել: Նրանցից մեկը պայթել է ականի վրա, հաղորդում է «Հարավ» ուկրաինական հրամանատարությունը։

Ականի պայթյունի հետևանքով տղամարդը տեղում մահացել է, երկրորդը՝ կանտուզիա և քերծվածքներ է ստացել, սակայն հոսպիտալացումից հրաժարվել է։

Սա նման առաջին դեպքը չէ։ Հունիսին, կրկին Օդեսայի մարզում, ծովային ականի վրա տղամարդ էր պայթել, որը լողափ էր եկել ընտանիքի հետ։