ԱՄՆ-ում 9 տարեկան երկու աղջիկներ են զոհվել TikTok-չելենջը կատարելիս
copy image url

ԱՄՆ-ում 9 տարեկան երկու աղջիկներ են զոհվել TikTok-չելենջը կատարելիս

Ավելին 2 տարի առաջ - 10:00 03-07-2022
ԱՄՆ-ում երկու երեխա է զոհվել՝ փորձելով կատարել TikTok-չելենջը, հաղորդում է Los Angeles Times-ը։

Միջադեպերը տեղի են ունեցել 2021թ․-ի փետրվարին և հուլիսին Վիսկոնսին և Տեխաս նահանգներում։ Իննամյա աղջիկները մի քանի անգամ դիտել են «Blackout Challenge»-ի տեսանյութը, որում մասնակիցները փորձում են հնարավորինս երկար պահել իրենց շունչը։ Երեխաները փորձել են կատարել չելենջը, սակայն արդյունքում շնչահեղձ են եղել։

Զոհերի ծնողները TikTok-ի դեմ հայց են ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան։ Հայցվորները կարծում են, որ հարթակը մահացու վտանգավոր տեսանյութ է գովազդել, և հավելվածի ստեղծողներն ու մշակողները պետք է պատասխանատվություն կրեն իրենց երեխաների մահվան համար։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում