Ուղիղ եթեր
Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն
copy image url

Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն

Սպորտ 2 տարի առաջ - 15:28 29-06-2022
Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

60 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Սուրեն Աղաջանյանը 9։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մամադլիի նկատմամբ։ Սուրենն այսօր կանցկացնի եզրափակիչ գոտեմարտը։

Երեկ՝ հունիսի 28-ին, Վիգեն Նազարյանը և Ալբերտ Վարդանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։