Պետդուման հիմնական ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» նոր օրինագիծը
copy image url

Պետդուման հիմնական ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» նոր օրինագիծը

Արտաքին 2 տարի առաջ - 21:14 28-06-2022
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները երկրորդ՝ հիմնական ընթերցմամբ ընդունել են «Օտարերկրյա ազդեցության տակ գտնվող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության մասին» օրինագիծը։

Երկրորդ ընթերցմամբ առաջարկված 74 փոփոխությունից պատգամավորները հավանություն են տվել 14-ին, գրում է «Կոմերսանտը»։ Մերժված փոփոխությունները, ըստ հրապարակման, կրել են «մեղմացնող» բնույթ։ Պատգամավոր Վասիլի Պիսկարյովն ասել է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» համատեքստում «այդ օրինագծի ազատականացումն անընդունելի է»։

Ամենից շատ դիտված