Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պարգևատրվել է «Ատամնաբուժական վաստակի համար» առաջին աստիճանի շքանշանով։ Մասնագիտական մրցանակը շնորհելու որոշումը կայացրել է Ռուսաստանի ատամնաբուժական ասոցիացիան։
Շքանշանը ստանալու մասին Կադիրովը հայտնել է VKontakte սոցիալական ցանցի իր էջում։ Մրցանակի հանձնումը համընկել է Գրոզնիի թիվ 1 ստոմատոլոգիական կլինիկայի նոր շենքի բացման արարողության հետ։
Ի պատասխան՝ Կադիրովը Չեչնիայի բարձրագույն պարգևով՝ «Կադիրովի շքանշանով» է պարգևատրել պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Յունուս Ումարովին։