Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է․ Աբրահամ Գասպարյան
copy image url

Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է․ Աբրահամ Գասպարյան

Ներքին 2 տարի առաջ - 14:50 27-06-2022
«Պետությու՛ն, ուր ես: Ահազանգ: Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է հաղորդավար Աբրահամ Գասպարյանը։

«Մեր հարյուրավոր հայրենակիցներ մնացել են դրսում: Եղանակն անբարենպաստ է, քաղցած են, գիշերում են մեքենաների մեջ, տարրական հիգիենիկ պայմանները բացակայում են, մի կերպ գլխների ճարն են տեսնում: ՌԴ-ում մեր դեսպանության ու հյուպատոսարանի հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում:

Ամենամոտ քաղաքը Վլադիկավկազն է: Եթե ունեք ծանոթներ այդտեղ, հորդորեք թող սնունդ ու տաք շորեր հասցնեն մեր հայրենակիցներին»: