Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային
copy image url

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային

Արտաքին 2 տարի առաջ - 17:33 26-06-2022
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ պատերազմում։

«Նրանք միակարծիք են, որ այժմ հակամարտության հետագա զարգացումը որոշող կրիտիկական պահ է, և այս պատերազմի ընթացքը շրջելու հնարավորություն կա»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը՝ ինչպես ռազմաճակատում, այնպես էլ հետագա ցանկացած բանակցություններում այդ երկրի դիրքերի ամրապնդման համար, ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ Ջոնսոնը Մակրոնին զգուշացրել է ներկայում նման բանակցություններ վարելու վտանգավորության մասին։

«Այժմ այս հակամարտությունը հանդարտեցնելու ցանկացած փորձ միայն կերկարաձգի անկայունությունը»,- հաղորդել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, ըստ Ջոնսոնի, վտանգ կա, որ Պուտինին հնարավորություն կընձեռվի անվերջ մանիպուլյացիայի ենթարկելու ինչպես ինքնիշխան երկրները, այնպես էլ միջազգային շուկաները։

Ի տարբերություն Մակրոնի, որը Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու կողմնակից է, Ջոնսոնը փետրվարի 24-ից հետո հրաժարվել է Ռուսաստանի առաջնորդի հետ որևէ շփումից։

Ամենից շատ դիտված