Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող հրապարակն անվանակոչվել է ի պատիվ «ԴԺՀ»-ի
copy image url

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող հրապարակն անվանակոչվել է ի պատիվ «ԴԺՀ»-ի

Ավելին 2 տարի առաջ - 13:57 22-06-2022
Մոսկվայի քաղաքապետարանը հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան հասցեի պաշտոնական փոփոխության մասին՝ ներկայացուցչության հարակից հրապարակը «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ» անվանակոչելու որոշումից հետո։

«Այժմ դիվանագիտական ​​առաքելությունը գտնվում է հետևյալ հասցեում՝ Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, Պրեսնենսկի մունիցիպալ շրջանի ներքաղաքային տարածք, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ, շենք 1, 1-9 կառույցներ։ Օբյեկտների հին հասցեները զրոյացվել են»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված