ՌԴ-ում 170 հազար ՏՏ մասնագետի պակաս կա՝ զանգվածային արտագաղթի պատճառով
copy image url

ՌԴ-ում 170 հազար ՏՏ մասնագետի պակաս կա՝ զանգվածային արտագաղթի պատճառով

Ավելին 2 տարի առաջ - 12:31 22-06-2022
ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ 170 հազար ՏՏ մասնագետի կարիք ունի։ Պաշտոնյայի կարծիքով, կադրերի պակասը պայմանավորված է մասնագետների զանգվածային արտագաղթով։

«ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներով պայմանավորված ՏՏ մասնագետների արտահոսք ունեցանք, ընդ որում՝ զգալի արտահոսք մի շարք երկրներ։ Փորձագետների գնահատականներով, մոտ 170 հազար մասնագետի պակաս կա, ընդհանուր առմամբ ոլորտում մեկ միլիոն մարդ է ներգրավված»,- ասել է Զուբովը Դաշնության Խորհրդի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի ընդլայնված նիստում:

Փոխնախարարն իր ելույթում Դաշնության Խորհրդին խնդրել է նաև աջակցել արտասահմանցի ՏՏ մասնագետներին և նրանց ընտանիքներին Ռուսաստանում բնակության իրավունք տրամադրելու պարզեցված ընթացակարգի մասին Պետդումայի ընդունած օրենքը։

Ամենից շատ դիտված