Դժբախտ պատահարը կապել քաղաքական գործընթացների հետ առնվազն անբարոյականություն է․ Հովհաննիսյան
copy image url

Դժբախտ պատահարը կապել քաղաքական գործընթացների հետ առնվազն անբարոյականություն է․ Հովհաննիսյան

Ներքին 2 տարի առաջ - 17:07 21-06-2022
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Նիգավանում տեղի ունեցած ողբերգական դեպքերին, ասաց․ «Այդ դեպքի մասին հանրությունը տեղեկացել է, և կարիք չկա գույները խտացնել, դրանք արդեն իսկ խիտ են։ Դրանց մասին խոսում են մի քանի ընդդիմադիր պատգամավորներ և նրանց հետ փոխկապակցված անձինք։

Ցանկացած դժբախտ պատահար, որ տեղի կունենա այս երկրում, բերել ու կապել քաղաքական գործընթացների հետ, կներեք, բայց դա առնվազն անբարոյականություն է։ Պարոն Ասատրյանը այդ ամենը հերքել է, և դրան ավելացնելու որևէ բան չկա։ Ոստիկանությունն էլ հայտարարություն է տարածել դեպքի մանրամասների վերաբերյալ։ Այս միջադեպը որևէ կերպ քաղաքական ենթատեքստ չունի։ Իսկ դրա զուգահեռ և դրան հաջորդող իրադարձությունները ուղղակի աբսուրդի ժանրից են, երեկ կուսակցության դիմաց կատարվածն էլ է աբսուրդի ժանրից, ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններն էլ, որ ուզում են հավասարության նշան դնել մեր և իրենց քաղաքական հայրերի միջև, ինչը չի ստացվելու։ Այդ մարդկանց կառավարման տարիներին մեր երկրում եղել է հոկտեմբերի 27, մարտի 1, Պապլավոկի դեպք, նմանատիպ այլ դեպքեր, որոնք մեր հանրություն շատ լավ տեսել է»,- ասաց Հովհաննիսյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի