Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոսեց հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանին նվիրված՝ օպերայի և բալետի թատրոնում տեղադրվելիք քանդակի տեղադրման համար հավանություն տալու մասին, որի զեկուցողն է քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով՝ որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Երևանի քաղաքապետին ուղղված գրությունը, և այն տրվել է գլխադասային հանձնաժողովի մշակույթի, կրթության հանձնաժողովի քննարկմանը։
Արձանի հեղինակ Գետիկ Բաղդասարյանն իր ելույթում ասաց․ «Եթե չսիրես ու չհարգես այդ մարդուն, չի ստացվի այդ քանդակը։ Ես մտածում էի, որ իսկապես պետք է ձեռքերով անեի, գլուխն էր հիմնականում և երկու ձեռքը՝ տարբեր իրավիճակների մեջ, որը ցույց է տալիս իր հոգեկան ներքին պոռթկումը, որ օգնում է դիրիժորին պատկերացնել, թե ինչ կերպար է։ Աշխատելու եմ քիչ քանդակով ապացուցել, որ Դուրյանը հանճար է»։
Մանրամասն՝ տեսանյութում։