Ուղիղ եթեր
Հեռացատկորդ Լևոն Աղասյանը՝ Մարսելի մրցաշարի 3-րդ մրցանակակիր
copy image url

Հեռացատկորդ Լևոն Աղասյանը՝ Մարսելի մրցաշարի 3-րդ մրցանակակիր

Սպորտ 2 տարի առաջ - 17:56 18-06-2022
Մարսելում կայացել է աթլետիկայի «World Athletics Continental Tour» միջազգային մրցաշարը։

Կարևոր ստուգատեսում Հայաստանը ներկայացրել է հեռացատկորդ Լևոն Աղասյանը։

Աղասյանը մասնակցել է եռացատկ մրցաձևին՝ ցատկելով 16 մ. 39 սմ։ Այս արդյունքով Լևոնը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի։

Հայ առաջատար հեռացատկորդը վնասվածքով է մասնակցել մրցաշարին։ Ապաքինումից հետո նա հուլիսին դարձյալ մասնակցելու է միջազգային մրցաշարի։