Սաուդյան Արաբիան չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները
copy image url

Սաուդյան Արաբիան չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները

Ավելին 2 տարի առաջ - 11:31 14-06-2022
Սաուդյան Արաբիան չեղարկել է կորոնավիրուսի դեմ մտցված սահմանափակումները, գրում է SPA լրատվական գործակալությունը՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։

Որոշումն ընդունվել է թագավորությունում համաճարակային իրավիճակի մոնիթորինգի արդյունքների հիման վրա։

Այս երկրում պատվաստումների և իմունիզացիայի ազգային արշավը զգալի առաջընթաց է գրանցել:

Այժմ Սաուդյան Արաբիայում պարտադիր չէ հասարակական վայրերում դիմակ կրելը, բացառությամբ մահմեդական սրբավայրերի՝ Մեքքայի Մեծ մզկիթի և Մեդինայում Մուհամեդ մարգարեի մզկիթի:

Զանգվածային միջոցառումներին մասնակցելու, հասարակական, ինչպես նաև օդային տրանսպորտով երթևեկելու ժամանակ վկայագիր ներկայացնելու և արագ թեստ հանձնելու անհրաժեշտություն այլևս չկա:

Պաշտպանության հատուկ կարգը պահպանվում է այն ​​տարիքային խմբերի և անձանց համար, որոնց առողջական վիճակի հետ կապված երկրի ազգային առողջապահության նախարարության հատուկ փաստաթղթեր են կիրառվում։

Ամենից շատ դիտված