Այս մատչելի և համեղ բանջարեղենը կօգնի նիհարել և երիտասարդանալ․ էնդոկրինոլոգ
copy image url

Այս մատչելի և համեղ բանջարեղենը կօգնի նիհարել և երիտասարդանալ․ էնդոկրինոլոգ

Ավելին 2 տարի առաջ - 21:52 13-06-2022
էնդոկրինոլոգ Պոլինա Ժարկովան պատմել է դդմիկի օգտակար ազդեցության մասին մարդու օրգանիզմի վրա։ Նրա խոսքով՝ այս բանջարեղենն օգնում է նիհարել, կանխում է բջիջների ծերացումը, մասնակցում է մաշկի և ոսկորների վերականգնմանը։

«Դդմիկը հիանալի օգնական է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այն ունի ընդամենը 24 կիլոկալորիա 100 գրամի դիմաց։ Այն բաղկացած է 95 տոկոսով ջրից, իսկ մնացած 5 տոկոսը զբաղեցնում են օգտակար մանրաթելերը, միկրոտարրերը և վիտամինները»,- ասել է Ժարկովան։ Նա բացատրել է, որ դդմիկը քիչ օսլա և շատ մանրաթելեր է պարունակում, ուստի դրանք օգնում են բարելավել մարսողությունը և մաքրում են աղիքները:

Դդմիկի օգտակարությունը պայմանավորված է նաև նրանով, որ այն պարունակում է վիտամին C-ի օրական նորմայի գրեթե 70 տոկոսը: Բացի այդ, այս բանջարեղենը հզոր հակաօքսիդանտ է, որը կանխում է բջիջների վաղաժամ ծերացումը: Դդմիկը մասնակցում է մաշկի, արյան անոթների, մազերի, ոսկորների, եղունգների, ատամների վերականգնմանը, ասել է էնդոկրինոլոգը։

Ամենից շատ դիտված