Ցածր կալորիականությամբ այս բացառիկ բանջարեղենը ամենաօգտակարներից մեկն է համարվում
copy image url

Ցածր կալորիականությամբ այս բացառիկ բանջարեղենը ամենաօգտակարներից մեկն է համարվում

Ավելին 2 տարի առաջ - 21:06 09-06-2022
Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Օքսանա Միխալևան պատմել է, որ բողկը ամենացածր կալորիականությամբ բանջարեղեններից է, որի օգտագործումը բարելավում է աղիների աշխատանքը և ոսկորների, մազերի և մաշկի վիճակը, գրում է «Իզվեստիա»-ն։
Նրա խոսքով՝ բողկը ամենաքիչ կալորիականությամբ բանջարեղեններից է։ Այս ցուցանիշը կազմում է ընդամենը 16–20 կկալ 100 գ-ի համար: Բացի այդ, այս բանջարեղենը հագեցած է մանրաթելով, որն օգտակար է մարսողության բարելավման և աղիների նորմալ միկրոֆլորայի պահպանման համար: Բջջանյութն օգնում է ավելի արագ հագենալ, սա նման ցածր կալորիականությամբ մթերքի հերթական դրական կողմերից մեկն է, հավելել է էնդոկրինոլոգը։

Նա ընդգծել է, որ բողկը նաև առաջատարն է գարնանային բանջարեղենի մեջ C վիտամինի պարունակությամբ. մթերքի 100 գ-ը պարունակում է օրական նորմայի մեկ երրորդը։ Բացի այդ, բանջարեղենը եզակի է այնպիսի հազվագյուտ տարրի պարունակությամբ, ինչպիսին սիլիցիումն է։

Ամենից շատ դիտված