Սուրեն Պապիկյանը Փառքի անկյունը կարգի բերելու անվան տակ հանել է հերոսների նկարները
copy image url

Սուրեն Պապիկյանը Փառքի անկյունը կարգի բերելու անվան տակ հանել է հերոսների նկարները

Ներքին 1 տարի առաջ - 13:00 17-02-2024
Վերջերս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող N զորամաս և կարգադրել, որպեսզի հերոսների Փառքի անկյունը պատշաճ տեսքի բերվի։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարը միայն հրամանով չի բավարարվել և անձամբ է պատից հանել հերոսների նկարները։

«Սուրեն Պապիկյանը հրամայեց, որպեսզի Փառքի անկյունը պատշաճ տեսքի բերվի, այնուհետև սկսեց պատից կախված հերոսների նկարներն իր ձեռքով հանել։ Ճիշտ է, նախարարը չի ասել, որ Փառքի անկյուն չլինի, հակառակը՝ այն վերանորոգելու և կարգի բերեկու հրաման է տվել, բայց միևնույն ժամանակ տարօրինակ էր նրա այդ վարքագիծը, երբ անձամբ սկսեց հանել հերոսների նկարները»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ տեղեկոթյուն տարածվեց, որ ՊՆ-ից հրաման է եղել՝ բոլոր զորամասերից հեռացնել հերոսների փառքի անկյունները, ինչը սակայն, հերքվեց ՊՆ մամուլի քարտուղարի կողմից։

«Վերջին 2 օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:

Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:

Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- գրել էր ՊՆ մամուլի խոսնակը։