Ըհը՛, էս եղավ արդեն ճանապարհ․ Փաշինյանն աշխատանքային այցով Արարատի մարզում է

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:37 11-06-2022

Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ևս մեկ տեսանյութ է հրապարակել մարզային այցելությունից և կից գրառում արել․

«Արարատի մարզ այցի շրջանակում ծանոթացա Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին»:

Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել՝ կից գրառելով.

«Այցելել եմ Արարատի մարզ: Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»։

Հիշեցնենք, որ նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու։ Ակցիա իրականացնող քաղաքացիներին ոստիկանները բերման են ենթարկում։

Մանրամասն՝ տեսանյութում։